Ինչպես պատրաստել ռեզյումեներ օնլայն տարբերակով


CV (Curriculum Vitae), թարգմանաբար «կյանքի ընթացք»: Իրենից ներկայացնում է մարդու կյանքի, գիտելիքների, ունակությունների հակիրճ նկարագրությունը:

Ռեզյումեներ կարելի է պատրաստել ինչպես մի շարք ծրագրերի (օրինակ՝ MS Word ծրագրի) օգնությամբ, այնպես ել օնլայն տարբերակով: Կարող եք այցելել cvmkr.com կայք, անցնել անվճար գրանցում, և լրացնելով համապատասխան դաշտերը պատրաստել Ձեր ռեզյումեն: Նաև կարող եք օգտվել Optimum ուսումնական կենտրոնի կողմից պատրաստված գործիքից, որը Ձեր մուտքագրած տվյալներին համապատասխան գեներացնում և ձևավորում է ռեզյումեներ:

Cvmkr.com           Optimum CV-Maker
Տեսնել ավելին »

2015 թվականի լավագույն 10 բրաուզերները

Toptenreviews.com կայքը կազմել է վիճակագրական աղյուսակ, որոշելով 2015-16 թվականի լավագույն տաս ինտերնետ բրաուզերները: Աղյուսակում որոշվում է բրաուզերների արագագործությունը, անվտանգությունը, հնարավորությունները, օգնության և տեխնիկական աջակցության որակը: Բրաուզերները փորձարկվել են տարբեր սարքերում և օպերացիոն համակարգերում:


Վիճակագրական աղյուսակը կարող եք մանրամասնորեն ուսումնասիրել այս էջում:
Փորձարկված բրաուզերները կարող եք ներբեռնել և փորձարկել Ձեր համակարգչում՝

Տեսնել ավելին »

Ինչպես գնումներ կատարել Aliexpress.com կայքից

Ի տարբերություն գնումներ կատարելու ստանդարտ եղանակի՝ օնլայն գնումները ընձեռում են մի շարք հնարավորություններ:
√ Գնումներ կատարել ամեն օր, օրը 24 ժամ:
√ Ընտրել և համեմատել բազմաթիվ ապրանքներ:
√ Միանգամից դիտարկել ձեզ առավել հարմար ապրանքներ,ելնելով ապրանքի գնից, չափսից, որակից և այլն:
√ Ծանոթանալ առաջարկվող ապրանքներն արդեն ձեռք բերած անձանց կարծիքներին:


Տեսանյութի հեղինակ՝ Սերգեյ Հունանյան
Հայերեն վիդեոդասեր

Տեսնել ավելին »

Իսկ դուք ինչպե՞ս եք վարվում անպետք մարտկոցների հետ


Եթե որևէ մեկին հարցնես,թե արդյոք նա գիտի ինչ պետք է անի մարտկոցի հետ նրա լիցքաթափվելուց հետո նա միանշանակ կպատասխանի,որ պետք է նետել աղբարկղը:
Ցավոք դա այդպես չի և ցավոք շատ քչերը գիտեն,որ մարտկոցները բավականին վտանգավոր են մարդկության համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՆԿԱՐԻՆ,ՈՐԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՔ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՄԱՐՏԿՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԱՅՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆԵՏԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ,ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ՄԵՋ:
Հիմա բոլորի մոտ հարց կառաջանա,թե ինչու,ասեմ.
Յուրաքանչյու չափահաս տարեկան հաշվարկով աղբն է նետում մոտ 15-30 լիցքաթափված մարտկոց և այսպիսով 3-4 միլիարդ մարտկոցներ ամեն տարի հայտնվում են աղբանոցներում:Մարտկոցները պարունակում են` սնդիկ, նիկել, կադմիում, կապար եւ այլ վտանգավոր նյութեր, որոնք խառնվելով հողի և ջրի հետ հայտնվում են մեր սեղանին,որոշ մարտկոցներ պարունակում են կալիումի հիդրոքսիդ,որի քիմիական ազդեցությունն այնքան մեծ,որ մաշկի վրա առաջացնում է այրվածքներ:Բոլոր վերը նշված նյութերը վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար:
Խնդիրը գալիս է այնտեղից,որ շատ երկրներում,ներառյալ Հայաստանը չկան վերամշակման գործարաններ,զարգացած երկրներում,օրինակ`Գերմանիայում բոլորը գիտեն,որ մարտկոցների համար գոյություն ունի առանձին աղբաման,հատուկ աղբամանների մեջ նետված մարտկոցները հավաքվում են,վերամշակվում և նորից անցնում են վաճառքի:
Հարգելի ծնողներ մի թողեք,որ երեխաները խաղան մարտկոցներով:

Նյութի հեղինակ` Էդգար Ավետիսյան
Տեսնել ավելին »

Armavir.am - Լավագույն ինտերնետ պրովայդերներից մեկը Արմավիրի մարզում

Ինտերնետի մասին մի քանի տարի առաջ շատերը գաղափար չունեին, իսկ այսօր այն դարձել է մեր կյանքի մի մասնիկը: Ինտերնետը լայն հնարավորություն է տալիս մարդկանց շփվելու, օնլայն գրքեր կարդալու, ֆիլմեր դիտելու, տեղեկություն ստանալու և փոխանցելու, այդ հնարավորությունները ավելի արագ դարձնելու համար «Պարիտետ Ինվեստ» -ը տրամադրում է արագագործ ինտերնետ կապ Արմավիրի մարզում:
«Պարիտետ Ինվեստ» ՍՊԸ -ն հիմնադրվել է 1997թ. ին և նպատակ ունի ընկերություններին և հանրությանը հրավիրել մի նոր թվային աշխարհ, որն ունի հաղորդակցության անվտանգության և հուսալիության բարձր մակարդակ, հնարավորություն է ընձեռում օգտվելու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ամենաժամանակակից ծառայություններից և էլեկտրոնային կառավարման նորարարական լուծումներից:

Տեսնել ավելին »

© 2014-2018 Hay-Soft